Պավել Պոտյոմկին
Պավել Պոտյոմկին | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1743 կամ հուլիսի 8, 1743[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 29, 1796 (52 տարեկան) կամ ապրիլի 9, 1796[1] (52 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան |
Մասնագիտություն | պետական գործիչ, բանաստեղծ և թարգմանիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Pavel Sergeevich Potemkin Վիքիպահեստում |
Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկին (ռուս.՝ Павел Серге́евич Потёмкин, հունիսի 27, 1743 կամ հուլիսի 8, 1743[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 29, 1796 կամ ապրիլի 9, 1796[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս պետական և ռազմական գործիչ, դիվանագետ, գեներալ-ֆելդմարշալ (1784 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոտյոմկինի քաղաքական կարիերան սկսվել է 1762 թվականից մասնակցել է պալատական հեղաշրջման, որի հետևանքով գահ է բարձրացել Եկատերինա 2-րդը։ Աչքի է ընկել 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմում։ Մերձավորությունը Եկատերինա 2-րդի հետ (1770 թվականից սկսած) նպաստել է նրան դառնալու ամենահզոր ու ազդեցիկ անձնավորությունը երկրում։
Լինելով տաղանդավոր վարչագետ՝ մեծապես օգնել է Եկատերինա 2-րդին բացարձակ միապետության ամրապնդման գործում։ 1774 թվականին կազմակերպել է Ե․ Պուգաչովի գլխավորած գյուղացիական ապստամբության ճնշումը, 1775 թվականին վերացրել է Զապորոժյան սեչը՝ որպես նոր զանգվածային ելույթի հնարավոր օջախ։
Ռազմական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1776 թվականից՝ Նովոռոսիայի, Ազովի և Աստրախանի նահանգների գեներալ-նահանգապետն էր։ 1783 թվականին իրագործել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու իր ծրագիրը, որի համար ստացել է Տավրիկյան իշխանի տիտղոսը։ Աջակցել է մերձսևծովյան շրջանի տնտեսական յուրացմանը և Նիկոլաևի, Սևաստոպոլի, Եկատերինոսլավի կառուցմանը։
1784 թվականին նշանակվել է Ռազմական կոլեգիայի նախագահ։ 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ բանակի հրամանատարն էր։ Հիվանդացել և վախճանվել է Յաշում, որտեղ Թուրքիայի հետ հաշտության բանակցություններ էին վարում։ Պոտյոմկինն սերտ կապերի մեջ է եղել ժամանակի հայ ազգային-ազատագրման շարժման գործիչներից Հովհաննես Նազարյանի և Հովսեփ Արղությանի հետ։
Հյուսիսային Կովկասում
[խմբագրել | խմբագրել կոդը]Փայփայում էր Հայաստանի թագավոր դառնալու միտքը։ 1780-ական թվականներին առաջ է քաշել Անդրկովկասում վրացական, հայկական և աղվան, բուֆերային պետություններ ստեղծելու նախագիծ։ Պոտյոմկինը բացի անձնական փառքից և հարստությունից, ձգտել է նաև ամրապնդել Ռուսաստանի միջազգային դիրքը, նպաստել նրա տնտեսական զարգացմանը։ Վ․ Դիուոյան Պոտյոմկին Պավել Աերգեևիչ (1743-1796 թթ.), գեներալ-անշեֆ, Կովկասի գեներալ-նահանգապետ, գրող։
Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինի ազգականը։ Սովորել է Մոսկվայի համալսարանում։ Մասնակցել է 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմին, Ե․ Պուգաչովի գլխավորած գյուղացիական ապստամբության (1773-1775 թթ.-ի) ճնշմանը։ Գործուն մասնակցություն է ունեցել Գեորգինսկի պայմանագրի կնքմանը։ Մերձավոր կապերի և նամակագրության մեջ է եղել Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի և Ղարաբաղի հայ մելիքների հետ՝ նախատեսվող անդրկովկասյան արշավանքի և հայկական պետականության վերականգնման հարցի կապակցությամբ։ Մասնակցել է 1787-1791 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմին և Իզմայիլի գրավմանը (1790 թ.)։
Պոտյոմկինը գրել է «Պատմություն Պուգաչովի մասին» և «Կովկասյան ժողովուրդների նկարագրությունը» գործերը (անտիպ), բանաստեղծություններ, թարգմանել Ժ-Ժ․ Ռուսոյի, Վոլտերի երկերից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Словарь русских писателей XVIII века. Выпуск 2: К—П (ռուս.) / под ред. А. М. Панченко — СПб.: Наука, 1999. — С. 484—486. — ISBN 5-02-028095-X
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 387)։ |